Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Երեւանի կրկեսի շինարարությունը մոտենում է ավարտին

 

Խորհրդային  Միությունում ծնված երեխաների ամենասիրելի վայրերից մեկը կրկեսն էր: Երեւանն այն քիչ քաղաքներից է, որը կարող է հպարտանալ կրկեսային հիմնական հասցե ունենալու հնարավորությամբ:

Իսկ հասցեն ամրագրվել է 1956-ին. հենց այդ տարի հիմնադրվեց Երեւանի պետական կրկեսը: Չնայած հաստատության անունը հաճախ կապվում է հանճարեղ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի  հետ, իրականում հայ կրկեսի հիմնադիրը ոչ պակաս տաղանդավոր ծաղրածու-էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանն է:

Կրկեսը նրա կյանքն էր եւ տարերքը: 19 տարեկանում մուտք գործեց անհավանական հնարքների աշխարհ, սեփական ռեկորդները սահմանեց ու հասկացավ, որ առանց կրկեսի կյանքը չի պատկերացնում:

Աղբյուր`
 
 
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության