Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Երևանի կրկեսը կբացվի մինչև 2016 թվականի վերջ. Ս. Պետրոսյան


 

Մինչև 2016 թվականի վերջ կբացվի Երևանի կրկեսը: Այս պահին մասշտաբային շինարարական աշխատանքներ են ընթանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Նա նշեց, որ նորակառույց կրկեսը լիովին համապատասխանելու է միջազգային չափանիշներին՝ բոլոր անհրաժեշտ տարրերով: 

Ըստ նրա, կրկեսի դերասաններն այս ընթացքում տարբեր երկրներում հանդես են գալիս հյուրախաղերով: Ս. Պետրոսյանի խոսքով, աշխարհի կրկեսի հայ դերասաններն արդեն կապ են հաստատում իրենց հետ՝ բացումից հետո Հայաստանում ներկայացումներով հանդես գալու համար: 

Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի հիմնանորոգման աշխատանքները: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Իսկ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։

 

 


 

Աղբյուր`
 
 
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության