Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Լեոնիդ Ենգիբարյանը գործել է 10 տարի և հասցրել է դառնալ դասական. Սոս Պետրոսյան

 


 
Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Լեոնիդ Ենգիբարյանի 8–րդ տարեդարձին, որը կլրանա մարտի 15-ին:
Նա նախ ափսոսանք հայտնեց, որ Ենգիբարյանի ութսունամյակը պետականորեն չնշվեց, թեև իրենք մեծ միջոցառումներ են կազմակերպել:
«Չկա մի զորամաս, մի գյուղ, մի ավան, որտեղ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված հյուրախաղերով չլինեինք»,- ասաց նա և նշեց, որ Ենգիբարյանը բազմաժանր ծրագիր էր սիրում:
Սոս Պետրոսյանը նշեց, որ իր համար շատ բարդ է գնահատել Ենգիբարյանի արվեստը՝ լինելով նրա աշակերտը:
«Շատերը չգիտեն, որ Ենգիբարյանը գործել է տասը տարի, ընդամենը, շատ կարճ և այդ ընթացքում հասցրել է դառնալ դասական»,-ասաց նա և նշեց, որ օրինակ ռուսները համարում են, թե Ենգիբարյանը ռուսական ուղղվածություն ունի, մենք համարում ենք՝ հայկական, իսկ եվրոպացիները՝ եվրոպական:
«Ենգիբարյանն առաջին անգամ ծաղրածուական արվեստում կրկեսային հնարքը միացրեց թատերական արվեստին: Նա տիրապետում էր կրկեսային արվեստի բոլոր ժանրերին, նա բոլոր ժանրերի բարձրագույն և դժվար հնարքն անում էր»,-ասաց նա:
Աղբյուր`
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության