Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԿԵՍ»` ԳԻՐՔ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԿՐԿԵՍԻ ՄԱՍԻՆ

 


 

Այս տարի լրանում է հայկական կրկեսի հիմնադրման 60-ամյակը: Այդ առիթով Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ կհրատարակի նոր գիրք` նվիրված հայկական հին ու նոր կրկեսի պատմությանը: «Հայկական կրկես» գրքում կներկայացվի կրկեսային դերասանների ու գործիչների անցած ուղին, կրկեսի հիմնադրման պատմությունը, գրքում տեղ կգտնի մոտավորապես 500 լուսանկարներ.«Բազմաթիվ գրքեր կան հայ ճարտարապետության, գեղանկարչության, ֆիլմերի, թանգարանների եւ այլնի մասին, բայց կրկեսի մասին գիրք չունենք: Այդ պատճառով ինձ մոտ գաղափար առաջացավ կրկեսի մասին գիրք գրել: 1993 թվականին պաշտպանել եմ գիտական թեզ` կրկեսի մասին, բոլոր ընկերներս տեսնելով թեզն ասացին, որ այն պատրաստի գիրք է»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ս. Պետրոսյանը:

Գիրքը կտպագրվի այս տարի, սակայն հանրության դատին կհանձնվի հաջորդ տարի`Երեւանի կրկեսի բացման ժամանակ: Մոտավորապես 200 էջանոց գիրքը նախատեսված է հասարակության լայն շերտերի համար, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկություն ստանալ կրկեսի մասին.«Մենք ունենք կրկեսային գործիչներ, որոնք այսօր սփռված են ամբողջ աշխարհով մեկ, նրանց ներկայացնելու լավագույն միջոցը գիրքն է: ճիշտ է, բոլորին միաժամանկ չենք կարող ներկայացնել, սակայն ժամանակ առ ժամանակ գրքի տեսքով կանրադառնանք նրանց գործունեությանը: Կարծում եմ սա կլինի նոր էջ հայկական կրկեսային արվեստի զարգացման համար»,-ավելացրեց պարոն Պետրոսյանը:


Աղբյուր՝

 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության