ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀԸ
Մեկնում եմ: Ես վաղը կմեկնեմ: Ճանապարհը՝ երկա՜ր-երկա՜ր։ ԵՎ նույնքան երկար է գնացքը: Այն կազմված է տասնյակ, գուցե նաև հարյուր հազարավոր վագոններից: Ամեն վագոնում՝ հարյուրավոր լուսամուտներ, որովհետև ամեն մի վագոնը մի հարյուրամյակ է: Ես կմտնեմ վերջին վագոն, որ գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ:

Լ. Ենգիբարյան