Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ
ՀԱՅՏՆԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ
ԿՐԿԵՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿՐԿԵՍ
ՄԱՄՈՒԼԸ ԿՐԿԵՍԻ ՄԱՍԻՆ
 

Հիշարժան նկարներ

Միջազգային մրցույթների դափնեկիր, «Երևանյան կրկես» մշակությանին կենտրոնի կենդանավարժ, աճպարար, ռեժիսոր-բեմադրիչ,
Լ. Ենգիբարյանի անվան ստուդիայի գեղ. ղեկավար ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
 
Դրվագ ելույթից
Սոս (Իոսիֆ) Պետրոսյան

Նաիրա Իոսիֆի Պետրոսյանը` ծնվել է 1974թ. փետրվարի 25-ին Երևան քաղաքում, արվեստագետների ընտանիքում:
1991թ. ավարտել է Երևանի թիվ 189 դպրոցը:
1985թ - ից հաճախել է Երևանի Ալյումինագործների մշակույթի պալատի կրկեսային ստուդիան, որի կազմում հյուրախաղերով հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում:
1991-1995թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի էստրադայի և կրկեսի բաժինը, ստանալով «կրկեսի և էստրադայի դերասան» որակավորումը:
1994-1995թթ. որպես աճպարար պրակտիկ դասընթացներ է անցել Մոսկվայում ԽՍՀՀ ժողովրդական արտիստ` հայտնի աճպարար` Հարություն Հակոբյանի մոտ, իսկ որպես կենդանավարժ 2000-2001թթ. մասնակցեել է Մոսկվայում ՌԴ ժողովրդական արտիստ` հայտնի կենդանավարժ` Միքայել Բաղդասարովի ղեկավարությամբ տեղի ունեցող դասընթացներին:
1995-98թթ. աշխատել է Մոսկվայի «Յուրի Նիկուլինի» անվան կրկեսում որպես օրիգինալ ժանրի դերասանուհի: Նրա խաղընկերներն են եղել եղբայրը` Սոս (կրտսեր) և հարսը` Վիկտորիա Պետրոսյանները` միաժամանակ ստեղծելով «Իյլուզիոն մանրապատումներ» հայտնի կրկեսային տեսլարանը:
1998թ. Մոսկվայի «կրկեսի և էքսցենտրիկայի թատրոն» խմբի հետ հայկական կրկեսային արվեստն է ներկայացրել աշխարհի շուրջ 15 երկրներում, միաժամանակ հանդիսանալով Երևանի պետ. կրկեսի մենակատարը: Հայաստանի ազգային կրկեսում որպես աճպարար և օրիգինալ ժանրի դերասան ելույթ է ունեցել ԱՊՀ-ի տարբեր դերասանների հետ համատեղ Երևանում տեղի ունեցող ներկայացումներին:
2003թ. աճպարարության հետ համատեղ ստեղծել է ՙԿենդանիների աշխարհում՚ հայտնի համար - տեսլարանը և որպես միակ կին կենդանավարժ Հայաստանում մինչ օրս հաջողությամբ ելույթ եմ ունենում կրկեսում, հանդիսանալով նաև վերոհիշյալ ծրագրերի հաղորդավարը և ռեժիսոր - բեմադրիչը: Նույն թվականից համատեղության կարգով հանդիսանում է նաև Երևանի կրկեսին կից Լ. Ենգիբարյանի անվան ստուդիա - դպրոցի գեղարվեստական ղեկավարը:
«Կենդանիների աշխարհում» հայտնի ծրագրում, որպես կենդանավարժ ընդգրկել է բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ, որոնց թվում են` ձիեր, պոնիներ, իշուկներ, ջայլամներ, լամաներ, շներ, նապաստակներ, խոզեր, այծեր, աղավնիներ, հավեր, բադեր ինչպես նաև արջ, կորյուն և այլն:
1995թ-ից բարեգործական ծրագրով ելույթ է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր զորամասերում, մանկատներում, դպրոցներում և մանկապարտեզներում:
Կրկեսային ստուդիայում ընդգրկելով կրկեսային արվեստի բոլոր ժանրերը` բեմադրել եմ բազմաթիվ համարներ, որոնք ընդգրկվել են Երևանի կրկեսում տեղի ունեցող ներկայացումների խաղացանկում:
Որպես դերասան ելույթ ունենալով աշխարհի տարբեր կրկեսներում` կրկեսի մասին դասախոսություններով և ելույթներով ներկայացել է ինչպես սփյուռքի, այնպես էլ տեղի արվեստի ինստիտուտների ուսանողներին, մամուլին և հեռուստատեսության հանդիսատեսին:
Վերոհիշյալ աշխատանքները լուսաբանվել են ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանյան երկրների բազմաթիվ թերթերում և ամսագրերում:
Հանդիսանում է Ռուսաստանի դաշնության և Ֆրանսիայի կրկեսային գործիչների միության անդամ:

Որպես աճպարար և օրիգինալ ժանրի դերասան` Մոսկվայի, Տոկիոյի և Փարիզի կրկեսային միջազգային փառատոններում արժանացել է դափնեկրի կոչման:

       
  circus circus    
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության