Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ
ՀԱՅՏՆԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ
ԿՐԿԵՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿՐԿԵՍ
ՄԱՄՈՒԼԸ ԿՐԿԵՍԻ ՄԱՍԻՆ
 



Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղ ղեկավար`
ՍՈՍ (ԻՈՍԻՖ) ՊԵՏՐՈՍՅԱՆ
 
Սոս (Իոսիֆ) Պետրոսյան

Սոս (Իոսիֆ) Հրաչիկի Պետրոսյանը ծնվել է 1948թ հոկտեմբերի 5-ին, Թբիլիսի քաղաքում ծառայողի ընտանիքում:
1955 - 1966թթ. ընդունվել և ավարտել է Թբիլիսիի թիվ 109 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով:
1966 - 1970թթ. ընդունվել և ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային ուսումնարանի օրիգինալ ժանրի բաժինը, կարմիր դիպլոմով:
1974 - 1978թթ. ընդունվել և ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան պետական թատերական ինստիտուտի կրկեսային ռեժիսուրայի բաժինը:
1980 - 1983թթ. ընդունվել և ավարտել է վերոհիշյալ ինստիտուտի ասպիրանտուրան:

1994թ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ «Ժամանակակից Հայկական կրկես և նրա գեղարվեստական արժանիքները» թեմայով, որտեղ նրան շնորհվել է արվեստագիտության թեկնածու գիտական աստիճանը: Բազմաթիվ հոդվածների և մենագրությւնների հեղինակ է:

1970 - 1972թթ. աշխատել է Մոսկվայի «Սոյուզգոսցիրկ» միավորումում գործող Հայկական կրկեսային համույթում, որպես կրկեսի դերասան - ձեռնածու, այնուհետև մինչև 1985թ աշխատել է Երևանի «Հայհամերգ» միավորումում որպես էստրադայի և կրկեսի դերասան և ռեժիսոր - բեմադրիչ, միաժամանակ 1979թ մինչև 1985թ. հանդիսացել է «Հայհամերգ» միավորմանը կից էստրադայի ստուդիայի տնօրենը և գեղ. ղեկավարը:


Կրկեսային
մանրապատումներ
Սոս (Իոսիֆ) Պետրոսյան
Սոս (Իոսիֆ) Պետրոսյան
Սոս (Իոսիֆ) Պետրոսյան
Սոս (Իոսիֆ) Պետրոսյան
Սոս (Իոսիֆ) Պետրոսյան

 

 


1985թ - ից նշանակվել է Երևանի պետական կրկեսի գլխ. ռեժիսոր և գեղ. ղեկավար, իսկ 2003թ - ից նաև պետկրկեսի տնօրեն:
1997թ - ին ստեղծել է կրկեսին կից Լ. Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոց, որը գործում է մինչ օրս:
2006թ. հիմնադրել է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնը և մինչ օրս հանդիսանում է նրա գեղ. ղեկավարը և գլխ. տնօրենը:
1980թ - ից մինչ օրս համատեղության կարգով դասավանդում է Երևանի պետական թատերական ինստիտուտում, պրոֆեսոր է և արվեստագիտության թեկնածու: Ռուսաստանի դաշնության կրկեսային և Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է, ՀՀ տեխնալոգիական ակադեմիայի ակադեմիկոս:
Կրթել է բազմաթիվ աշակերտներ, որոնք այժմ աշխատում են ոչ միայն Երևանի այլև աշխարհի տարբեր երկրների կրկեսներում:


Դրվագներ Սոս Պետրոսյանի
համարներից
 
Սոս (Իոսիֆ) Պետրոսյան  

Կրկեսային արվեստով զբաղվում է նրա ողջ ընտանիքը` տղան` Սոս (կրտսեր) Պետրոսյանը բազմաթիվ կրկեսային միջազգային փառատոնների դափնեկիր է և ներկայումս աշխատում է իր տիկնոջ` Վիկտորիա Պետրոսյանի հետ աշխարհի լավագույն կրկեսներում:
Դրվագներ Սոս Պետրոսյանի
համարներից
Սոս (Իոսիֆ) Պետրոսյան



Աղջիկը` Նաիրա Պետրոսյանը Հայաստանում միակ կին աճպարարն է, ներկայումս հանդիսանում է կրկեսի ռեժիսոր - բեմադրիչը և կրկեսային ստուդիայի ղեկավարը, իսկ 2003թ. որպես կենդանավարժ ստեղծել է «Կենդանիների աշխարհում» հայտնի տեսլարանը:
2007թ. թոռնիկը Սոս 3-ը Հոլանդիայում կայացած իլյուզոնիստների աշխարհի առաջնությունում նվաճեց գլխավոր մրցանակը: Սոս (Կրտսեր) և Վիկտորիա Պետրոսյանները վերջերս իրենց հայտնի «Տրանսֆորմացիա» համարով սահմանեցին աշխարհի բացարձակ ռեկորդ և գրանցվեցին Գինեսի ռեկորդների գրքում:
Իր աշխատանքային գործունեության ընթացքում կատարել է 100-ից ավել բեմադրություններ:


Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 80 երկրներում:
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոս (Իոսիֆ) Պետրոսյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ Ազգային ժողովի «Պատվո մեդալ»-ով, Երևանի քաղաքապետարանի «Մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով, Միջազգային կրկեսային գործիչների միության, ՀՀ թատերական գործիչների միության, ՀՀ պարարվեստի միության ոսկե մեդալներով, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով, ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի պատվո շքանշանով:
Ինչպես նաև Հայաստանի և տարբեր երկրների պատվոգրերով և շնորհակալագրերով:

Կից ներկայացնում ենք նրա բեմադրությունների մի մասը:
1. «Ծաղրածուն աշունը սրտում»՝ 1985թ. Երևանի պետկրկես
2. «Երևան-Էրեբունի»՝ 1986թ. Երևան, Շահումյանի անվան հրապարակ
3. «Գարնանային ղողանջներ»՝ 1987թ. Երևանի պետկրկես
4. «Ստեփան Իսահակյան- 10.000 ներկայացում»՝ 1987թ. Երևանի պետկրկես
5. «Հրաշքներ առանց հրաշքների»՝ 1988թ. Երևանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճ
6. «Կրկեսային մանրապատումներ»՝ 1989թ.Երևան, Ալյումինագործների մշակույթի պալատ
7. «Արենայի կրակները»՝ 1990թ. Երևանի պետկրկես
8. «Մանեժի աստղերը»՝ 1991թ. Երևանի պետկրկես
9. «Վերջին ռաունդ»՝ 1992թ. Երևանի պետկրկես
10. «Առաջին ռաունդ»՝ 1995թ. Երևանի պետկրկես
11. «Ենգիբարյան-60»՝ 1995թ. Մոսկվա կրկես, Երևանի պետկրկես
12. «Կենդանիների աշխարհում»՝ 1996թ. Երևանի պետկրկես
13. «Կրկեսային արվեստի փառատոն»՝ 1997թ. Երևանի պետկրկես
14. «Սոս Պետրոսյան-50»՝ 1998թ. Երևանի պետկրկես
15. «Կրկեսային էսքիզներ»՝ 1998թ.Բեյրութ, Ազատության հրապարակ
16. «Կրկեսային ռիթմեր»՝ 1999թ. Երևանի պետկրկես
17. «Երևանյան կրկես»՝ 1999թ. Իրան-մի շարք քաղաքներ
18. «Ենգիբարյան-65»՝ 2000թ. Երևանի պետկրկես
19. «Բարեկամության կրկես»՝ 2000թ. Երևանի պետկրկես
20. «Կրկես 2001»՚՝ 2001թ. Երևանի պետկրկես
21. «Մոսկվա-Երևան-Տրանզիտ»՚՝ 2002թ. Երևանի պետկրկես
22. «Հայկական կրկես»՝ 2003թ. Երևանի պետկրկես
23. «Կրկես 2004»՝ 2004թ.Երևանի պետկրկես
24. «Ենգիբարյան-70»՝ 2005թ. Երևանի պետկրկես
25. «Ստեփան Իսահակյան-85»՝ 2005թ. Երևանի պետկրկես
26. «Հակոբ ՈՒզունյան-85»՚՝ 2005թ. Երևանի պետկրկես
27. «Կրկես սառույցի վրա»` 2005թ Պրոլոգ-էպիլոգ, Երևանի պետկրկես
28. «Կրկեսային կոլեյդոսկոպ»` ՚2005թ Երևան կասկադ
29. «Կրկեսային մանրապատումներ»` 2005թ Երևան Մարզահամերգային համալիր
30. «Կրկեսային արվեստի փառատոն»` 2005թ Գյումրի
31. «Կրկեսային արվեստի փառատոն»` 2005թ Վանաձոր:
30. «Չինական կրկեսը»` 2006թ Երևան
31. «Կրկեսը մանուկներին»` 2008թ բարեգործական ներկայացումներ ՀՀ աշխատավորների և երեխաների համար Երևան-Արմավիր-Գյումրի և այլն…:

Սոս Պետրոսյանը հանդիսանում է կրկեսային արվեստում մի շարք դերասանների ռեժիսոր - բեմադրիչը:

1. Ծաղրածուական ժանր --- Էդուարադ Հակոբյան /Արգետինա/
Անտոն Փիլոսան /Շվեդիա/
2. Աճպարարական ժանր --- Նաիրա Պետրոսյան / Հայաստան/
Սևան Մայիլյան / Ռուսաստան/
3. Իլյուզիոն ժանր --- Վիկտորիա և Սոս Պետրոսյաններ (կրտսեր) / Գերմանիա/
4. Օրիգինալ ժանր --- Մանուկ Ամիրխանյան / Հունաստան /
5. Էկվիլիբրիստիկա --- Արթուր Պառավյան (կրտսեր) / Գերմանիա/
Վարդան Վարդանյան / Հայաստան/
6. Ձեռնածուական ժանր --- Սոս Պետրոսյան (կրտսեր) / Գերմանիա/
7. Մանիպուլյացիա --- Վարդան Ամիրյան / Իսրայել/
8. Մնջախաղայաին ժանր --- Զորիկ Համբարձումյան / Հայաստան/
9. Կենդանավարժություն --- Կարլոս Սավադրա / Ֆրանսիա/
Նաիրա Պետրոսյան / Հայաստան/
10. Լարախաղաց --- Հրաչյա Խաչատրյան / Ռուսաստան/
11. Ակրոբատիկա --- Կարո և Գևորգ Գասպարյաններ / Հայաստան/
Անդրանիկ և Գևորգ Վարդանյաններ / Հայաստան/
12. Օդային մարմնամարզություն --- Կարմեն / Շվեդիա/
13. Պլաստիկ էտույդ --- Ռուզաննա Մելիքյան / Մեքսիկա/
14. Ուժային ակրոբատիկա --- Գևորգ Սարգսյան և Պետրոս Կիրկակոսյան
/ Հայաստան/
15. Խմբակայնին ակրոբատիկա --- ղեկ.Մանվել Կիրակոսյան / Ռուսաստան/
16. Օդային բամբուկ --- Արաքս Մարգարյան և Կարեն Սաֆարյան /Հայաստան/
17. Ձեռնածուական դուետ --- Լևոն և Թաթուլ Թադևոսյաններ / Հայաստան/
18. Յոգական ժանր --- Սամվել Հարությունյան /Հայաստան/

Նշված բեմադրությունները և կատարողները կազմում են նրա աշխատանքի միայն մի մասը:
       
  circus circus    
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության